|
![]() ![]() |
Թարմացված է 03.10.24 |
Համակարգչային Բառարան
Հաճախ Հնչող Հարցեր՝
- Ապառիկ վաճառքի պայմանները:
- Մեր
Պատասխանը ...
-
SD քարտերը ինչքա՞ն ժամ կարելի է գրել:
- Մեր
Պատասխանը ...
A | B | C | D | E | F | G | H | I | J | K | L | M | N | O | P | Q | R | S | T | U | V | W | X | Y | Z |
![]() |
AGP 8x |
Accelerated
Graphics
Port:
Վիդեոքարտերի սլոտ-ի երկրորդ սերունդը: Մայր պլատայի և վիդեոքարտի մեջ ինֆորմացիայի փոխանակումը կատարվում է AGPx1 ստանդարտի հետ համեմատած 8 անգամ արագ՝ 2128Mb վայրկյանում: Արտադրությունից դուրս է եկել: Ժամանակակից մայր պլատաները զինվում են PCI-Express x 16 սլոտով: |
Bluetooth![]() |
Bluetooth:
Մի քանի օր առաջ 03.09.2024թ. Bluetooth SIG կազմակերպությունը հայտարարեց նորագույն Bluetooth 6.0 ստանդարտի սերտիֆիկացիայի մասին: Bluetooth անունը ունի շատ ուշագրավ պատմություն: «Bluetooth» անվանումը առաջարկվել է 1997 թվականին Intel-ից Ջիմ Քարդաչի կողմից՝ Bluetooth SIG ընկերության հիմնադիրներից մեկի։ Անունը ոգեշնչված է Սվեն Մատիսոնի հետ զրույցից, ով պատմում էր սկանդինավյան պատմություններ Ֆրենս Գ. Բենգթսոնի «Երկար նավերը» պատմական վեպից՝ վիկինգների և 10-րդ դարի Դանիայի թագավոր Հարալդ Բլյութութի մասին: Գվին Ջոնսի «A History of the Vikings» գրքում Հարալդ Բլյութութի-ի ռունաքարի նկարը հայտնաբերելուց հետո Քարդաչն առաջարկեց Bluetooth անվանումը որպես կարճ հեռահար անլար ծրագրի ծածկագիր օգտագործել: Ապրանքանշանը՝ Լոգոն ընտրվեց այդ ռունաքարի պատկերի մշակված տարբերակը: Անունը արագ տարածվեց, չնայաց սկզբնական ժամակներում պետք է փոխարինվեր RadioWire -ի: Բայց մինչ այն կփոխվեր, Bluetooth անունը տարածվեց ամբողջ արդյունաբերության մեջ՝ դառնալով կարճ հեռահար անլար տեխնոլոգիայի հոմանիշ: Տեխնոլոգիայի հիմքը դրվում է 1989թ. Շվեդիայում: «Կարճ կապ» ռադիոտեխնոլոգիայի մշակումը, որը հետագայում անվանվեց Bluetooth, նախաձեռնել է 1989 թվականին Շվեդիայի Լունդ քաղաքում գտնվող Ericsson Mobile ընկերության տնօրեն Նիլս Ռայդբեկը: Հենց Ericsson Mobile ներկայացրեց առաջին Bluetooth սարքը 1999թ.-ին: Դա անլար ականջակալ էր, որն արժանացավ COMDEX-ի «Լավագույն շոուի տեխնոլոգիայի մրցանակին»: Bluetooth-ն աշխատում է գլոբալ չլիցենզավորված (բայց ոչ չկարգավորվող) արդյունաբերական, գիտական և բժշկական (ISM) 2,4 ԳՀց կարճ հեռահար ռադիոհաճախականությունների տիրույթում: Bluetooth ստանդարտը ունեցել է զարգացում՝ Bluetooth 1.0/1.0b/1.1/1.2, Bluetooth 2.0/2.1 + EDR, Bluetooth 3.0 + HS, Bluetooth 4.0/4.1/4.2, Bluetooth 5.0~5.4: Մի քանի օր առաջ 03.09.2024թ. Bluetooth SIG կազմակերպությունը հայտարարեց նորագույն Bluetooth 6.0 ստանդարտի սերտիֆիկացիայի մասին: Ստանդարտը ունի շատ նորամուծություններ, օրինակ անվտանգութան, տվյալների փոխանցման արագության եւ խտության մեջ: Բայց ամենահետաքրքիրը, ներառում է նոր Channel Sounding տեխնոլոգիան, որը թույլ կտա մինչեւ 1 սանտիմետր ճշտությամբ չափել հեռավորությունը սարքավորումների մեջ: Այսինքն կարելի կլինի հեշտությամբ գտնել "կորած" հեռախոսները, ականջակալերը եւ այլ, եթե դրանք ունեն Bluetooth 6.0 չիփ: |
CD |
Compact
Disk: Հիմնականում պլաստիկ նյութից ինֆորմացիայի կրիչ դիսկի տեսքով, 120մմ տրամագծով, մինչև 700Gb հիշողության ծավալով: Կան CD+R, CD-R, CD-RW և այլ ստանդարտի դիսկեր (WAV, AVI, MPEG, MP3, JPEG, VCD, SVCD, DIV-X, ...)։ Այսօր տիպական արագություններն են x48-x52: Ստեշծման տարեթիվը՝ 1980թ:
|
CD-Rom |
Compact
Disk - Read Only Memory:
Այս տիպի սարքերը կարող են կարդալ CD, CD+R, CD-R, CD-RW ստանդարտի դիսկեր (WAV, AVI, MPEG, MP3, JPEG, VCD, SVCD, DIV-X, ...)։ Այսօր տիպական արագություններն են x48-x52:
|
CD-RW |
CD
- Write/reWrite:
Այս տիպի սարքերը կարող են կարդալ և ձայնագրել, հատուկ ծրագրերի օգնությամբ (օրինակ "NERO"), CD-R, CD-RW ստանդարտի դիսկեր (WAV, AVI, MPEG, MP3, JPEG, VCD, SVCD, DIV-X, ...): Այսօր տիպական արագություններն են` CD կարդալու (Read) - x52, ձայնագրելու (Write) - õ48, վերաձայնագրելու (ReWrite) - õ24:
|
CPU |
Central
Processing Unit:
Պրոցեսորի մասին: Խոսակցականի մեջ Միկրոպրոցեսոր կամ Պրոցեսոր, համարվում է համակարգչի ուղեղը: Համակարգչի հիմնական հաշվող և ծրագրերի միկոկոդեր կատարող մասն է: Տեղադրվում է մայրպլատայի վրա: Տարբերվում է բջիջների, սեփական քեշ հիշողության, տարբեր տեխնոլոգիաների ընդգրկման և հենարանին (socket) միացող ոտքերի քանակով: Արտադրվում էն տարբեր սարքերի համար՝ ա. մոբայլ (mobile), հեղախոսների, նոուտբուքերի և այլ քիչ հոսանք և համաեմատաբար ցածր հզորություն պահանջող սարքերի համար: բ. համակարգիչների (desktop), խաղային կցորդիչների և այլ համեմատաբար հզոր սարքերի համար: գ. սեռվեռային (server) գերհզոր համակարգերի համար: Առաջին ռելեների և դիոդային լամպերի հիման վրա աշխատող պրոցեսորները ստեղծվել էն 1946 թվականներին ԱՄՆ-ում:
|
DP![]() |
DP
(Display Port):
Համակարգչի եւ մոնիտորի (էկրանի) միակցման ժամանակակից ստացիոնար վիդեո մուտք: Արտադրվում է մի քանի չափերով՝ DP, miniDP, Type-C։ DP1.0 առաջին ստանդարտը հաստատվել է 2006թ. Մայիսի 3-ին VESA -ի կողմից: DisplayPort-ը եկել է է փոխարինելու VGA-ին, FPD-Link-ին և թվային տեսողական ինտերֆեյսին (DVI): Ամբողջովին համատեղելի է DVI -ի եւ HDMI -ի հետ, բայց հիմնականում միակողմ՝ DP-ից HDMI, DP-ից DVI: Հակառակ աշխատող ադապտերները քիչ տարածված են եւ շատ ավելի թանկ: Թույլ է տալիս ապահովել բարձր չափսի պատկերների փոխանցումը համակարգչից էկրանին՝ FullHD, 2K, 4K, 8K, 10K, 16K: DP ստանդարտը ունեցել է զարգացման ընթացքում մի քանի սերունդ: Ներկա պահին արդիական են DP 1.4(1.4a), DP 2.0 եւ DP 2.1(2.1a) ստանդարտները: Սկսած DP 1.2 -ից ստանդարը կոչվում է նաեւ Thunderbolt™: Ժամանկակից մոնիտորներում DP-ն իրականացվում է հաճախ USB Type-C պորտով, ինչը թույլ է տալիս բացի վիդեո ազդանշանի բացթողումից իրականացնել նաեւ Thunderbolt™ USB Power Delivery:, ապահովելով փաստացի մոնիտորի միացումը համակարգչին մեկ USB Type-C Thunderbolt™ Power Delivery standard լարով, որով անցնում է նաեւ մոնիտորի սնուցումը: Կամ էլ մինչեւ 100Wt հոսանք փոխանցել մոնիտորից ուրիշ սարքերի, եթե առկա լինի USB Type-C Power Delivery ելքային պորտ: DP ստանդարտը թույլ է տալիս նաեւ հերթականությամ միացնել իրար հետեւից մեկ պորտից 3 մոնիտոր 4K 90Hz կամ 2 մոնիտոր 2K 144Hz, կամ 1 մոնիտոր 10K 60Hz առանց սեղմման, որակի կորստի: Կամ 3 էկրան 10K 60Hz, 2 էկրան 8K 120Hz, 1 էկրան 16K 60Hz DSC կոմպրեսիայի սեղմման ռեժիմով: Փաստացի ունենալով ժամանակակից 3հատ DP ելքով վիդեոքարտ, կարող եք միացնել համակարգչից մինչեւ 6 մոնիտորից բաղկացած պատ, սփռված ընդհանրական պատկերով (մեկ էկրան): |
DDR |
Double
Data Rate:
Համակարգչի ստացիոնար օպերատիվ հիշողության չորրորդ սերնդի չիփեր: Մայր պլատայի հետ ինֆորմացիայի փոխանակման տիպական արագություններն են՝ 133, 266, 333, 400 MHz, որոնք համապատասխանաբար նշվում են որպես՝ PC-1600, PC-2100, PC-2700, PC-3200: Արտադրվում են նաև թանկարժեք, հատուկ արագացված օրինակներ՝ մինչև նույնիսկ 1200 Mhz: Օգտագործվում են նախորդ սերնդի պրոցեսորների հետ (Intel Pentium 4/Celeron, AMD Athlon64/Sempron)։ Ներկա պահին արտադրվում է փոքրաքանակ պարտիաներով:
|
DDR 2 |
Համակարգչի ստացիոնար օպերատիվ հիշողության
հինգերորդ սերնդի չիփեր:
Մայր պլատայի հետ ինֆորմացիայի փոխանակման տիպական արագություններն են՝
533MHz, 667MHz, 800MHz,
1066MHz, որոնք համապատասխանաբար նշվում են որպես՝ PC2-4200,
PC2-5300, PC2-6400
և
PC2-8500: Ինչպես և DDR, DDR2-ը նույնպես արտադրվում են հատուկ
արագացված տարբերակով՝ մինչև
1200Mhz։ Կա
չիփ
1000MHz
արագությամբ (PC2-8000),
որը ներկայացվում է որպես հատուկ խաղային համակարգերի համար
ստեղծված:
|
DDR 3 |
Համակարգչի ստացիոնար օպերատիվ հիշողության չիփերի
արտադրությունից դուրս ելած
տարբերակ: Ունի ինֆորմացիայի
փոխանակման տիպական արագություններ՝
1066MHz,
1333MHz,
1600MHz,
որոնք համապատասխանաբար նշվում են որպես՝ PC3-8400,
PC3-10666,
PC3-12800: Ինչպես և DDR2, DDR3-ը նույնպես արտադրվում են հատուկ արագացված
տարբերակով՝
1800MHz, 2000
և 2200 Mhz
(PC3-14400,
PC3-16000,
PC3-18600)։
|
DDR 4 |
Համակարգչի ստացիոնար օպերատիվ հիշողության չիփերի ժամանակակից
տարբերակ: Ունի ինֆորմացիայի
փոխանակման տիպական արագություններ՝
1600MT/s,
1866MT/s, 2133MT/s, 2666MT/s, 2933MT/s, 3200MT/s:
Մասսայական արտադրվում է 3200MT/s արագությամբ չիփերը: DDR4-ը նույնպես արտադրվում են հատուկ արագացված
տարբերակով՝
3600MT/s
և
ավելին, մինչեւ 4800
MT/s։
|
DDR 5 |
Համակարգչի ստացիոնար օպերատիվ հիշողության չիփերի
ամենաարդի
ժամանակակից
տարբերակ: Ունի ինֆորմացիայի
փոխանակման տիպական արագություններ՝
4000MT/s
ից մինչեւ 6400MT/s:
Մայրպլատաները եւ պրոցեսորները նոմինալ աշխատում են 5200~5600MT/s
արագությամբ: DDR5-ը նույնպես արտադրվում են հատուկ արագացված
տարբերակով՝
6000MT/s
և
ավելին, մինչեւ 6400
MT/s։
|
DVD |
Digital
Versatile/Video Disk:
Հիմնականում պլաստիկ նյութից ինֆորմացիայի կրիչ դիսկի տեսքով, 120մմ տրամագծով, մինչև 4,7Gb հիշողության ծավալով: Թույլ է տալիս ձայնագրել համարյա ցանկացած ստանդարտի ինֆորմացիայով դիսկեր, և CD (WAV, AVI, MPEG, MP3, JPEG, VCD, SVCD, DIV-X, ...) և DVD ստանդարտի (DVD, DVD-R, DVD+R, DVD-RW, DVD+RW, ...), և այլ: Ստեղծվել է 1996թ. Ճապոնիայում:
|
Dual layer DVD-RW |
Dual Layer Digital
Versatile/Video Disk
-
Re
Writable:
- ները կարող են գրել DVD
դիսկերը երկու շերտով: Կարող են գրել մինչև 8
Gb տարողությամբ DVD
դիսկեր:
|
DVD-RAM |
RAM
ֆորմատի
DVD դիսկերը, շնորհիվ նոր տեխնոլոգիաների
թույլ են տալիս կատարել ձայնագրություն անմիջապես օպերացիոն համակարգից,
copy -
paste եղանակով, առանց հատուկ ծրագրերի
օգտագործման (օրինակ "NERO"):
|
DVD-Rom |
Digital
Versatile/Video Disk
-
Read
Only Memory:
Այս տիպի սարքերը կարող են կարդալ CD ստանդարտի դիսկեր (CD, CD-R, CD-RW) (WAV, AVI, MPEG, MP3, JPEG, VCD, SVCD, DIV-X, ...) և DVD ստանդարտի դիսկեր (DVD, DVD-R, DVD+R, DVD-RW, DVD+RW): Նախորդ սերնդի սարքերը կարող են կարդալ միայն DVD, DVD-R, DVD+R, կամ նույնիսկ միայն DVD տիպի դիսկեր։
|
DVI![]() |
DVI
(Digital Visual Interface): DVI ստանդարտը ի հայտ է եկել 1997թ. Digital Display Working Group (DDWG) ընկերության կողմից։ Համակարգչի եւ մոնիտորի (էկրանի) միակցման ժամանակակից ստացիոնար թվային վիդեո մուտք: Եկել է փոխարինելու անալոգային VGA ստանդարտին: DVI ստանդարտը ապահովում է ավելի բարձր վիդեոհոսքի անցանելիություն, հաճախականություն, պատկերի չափ եւ որակ VGA -ի համեմատ՝ HD/Full HD/WUXGA (1920 × 1200) @ 60 Hz, WQXGA (2560 × 1600) @ 30 Hz single link ռեժիմում եւ Full HD@144Hz, WUXGA (1920 × 1200) @ 120 Hz, WQXGA (2560 × 1600) @ 60 Hz, WQUXGA (3840 × 2400) @ 30 Hz dual link ռեժիմում: DVI սարքերը արտադրվել են երկու գլխիկներով: Որոնք արտադրվում են որպես DVI-I, ունեն անալոգային միացումներ և համատեղելի են անալոգային VGA ինտերֆեյսի հետ՝ ներառելով VGA կապանքներ, մինչդեռ DVI-D սարքերը միայն թվային են:: |
FDD |
Floppy
Disk Drive:
Այս տիպի սարքերը կարող են կարդալ և գրել floppy դիսկերը: Այս տեխնոլոգիան հնացած է և ոչ էֆֆեկտիվ (դանդաղ, փոքրածավալ, անկայուն): Flash տեխնոլոգիայի զարգացման հետ Floppy-ն կորցնում է իր իմաստը:
|
Flash Card |
Flash Card:
Flash տեխնոլոգիան թույլ ե տալիս ունենալ էժան, արագագործ և մեծ ծավալի (նախատեսվում է մինչև նույնիսկ Tb) հիշողության քարտեր, տարբեր նշանակության՝ տեղափոխման քարտ (Flash Card), պորտատիվ վինչեստոր (SSD), չիփ փոքր համակարգիչների- CPC (Compact Personal Computers), հեռախոսների, ֆոտո-վիդեո տեխնիկայի և այլ սարքերի. MP3, MP4 նվագարկիչների և այլ:
|
GDDR |
Graphics DDR:
Վիդեոքարտերի համար արտադրվող ստացիոնար օպերատիվ հիշողության չիփեր: Շրջանառության մեջ եղել էն GDDR3, GDDR4, GDDR5 եւ ժամանակակից GDDR6 սերնդի չիփեր: GDDR6-ն Ունի ինֆորմացիայի փոխանակման տիպական արագություններ՝ 1.75GHz, 2.25GHz, 2GHz: Հիշողության փոթունակությունը՝ 12~24Gbit/s: 2023 թվականի Հուլիսի 23-ին Samsung-ը հայտարարեց GDDR7 SDRAM առաջին սերնդի մասին, որի թողունակությունըը կարող է հասնել մինչև 32 Gbit/s մեկ փինով (33% ավելի բարձր թողունակություն մեկ փինում՝ համեմատած GDDR6-ի 24 Գբիտ/վրկ), 40%-ով ավելի մեծ թողունակություն (1,5 ՏԲ/վ): GDDR6-ի համեմատ (1,1 ՏԲ/վ) և 20%-ով ավելի էներգաարդյունավետ: 2024 թվականի մարտի 5-ին JEDEC-ը հրապարակեց GDDR7 Graphics Memory-ի պաշտոնական ստանդարտը և բնութագրերը:
|
HDD |
Hard
Disk Drive:
Բառացի՝ կոշտ սկավառակ աշխատեցնող, հայերեն՝ Կոշտ Սկավառակ: Համակարգչի հիմնական հիշողությունն է, որտեղ պահվում է ողջ ինֆորմացիան (ծրագրերը, փաստաթղթերը, ֆիլմերը և այլն)։ Օգտագործվում են հիմնականում IDE (կոչվում են նաև PATA) և SATA (կամ նոր սերնդի SATA2, SATA3) ստանդարտի սարքեր։ SATA2/SATA3-ը նոր ստանդարտն է, որն IDE-ի նկատմամբ ավելի արագ է (IDE արագությունն է 133Mb/s, SATA-ինը 1,5Gb/s, SATA II-ինը 3Gb/s, SATA III-ինը թեորեթիկ մինչև 6Gbt/s)։ IDE-ն ներկայումս դուրս է եկել արտադրությունից: HDD-ների տեխնոլոգիան ներկա պահին հասել է իր զարգացման հնարավոր մաքսիմումին, թե ծավալով (3.5" կոշտ սկավառակների մեջ դա 4Tb-ն է), թե արագություններով (SATA3-ի թողունակությունը շատ ավելի մեծ է, քան HDD-ի հնարավոր մաքսիմալ արագությունը): HDD-ներին փոխարինման են գալիս տարբեր ստանդարտների SSD սարքերը, որոնք առայժմ դեռ զգալի թանկ էն: HDD-ների արտադրությանը մեծ հարված հասցրեց 2011թ. Թայլանդի ջրհեղեղը:
|
HDMI![]() |
HDMI (High Definition Media Interface):
Հիմնադիրները սկսեցին զարգացումը HDMI 1.0 ստանդարտի 2002 թվականի ապրիլի 16-ին, նպատակ ունենալով ստեղծել AV միակցիչ, որը կգար փոխարինելու եւ համատեղելի կլիներ DVI-ի հետ: Տեխնոլոգիան թույլ ե տալիս տեղափոխել մեկ լարով միաժամանակ թվային աուդիո և վիդեո, ունենալով բարձրագույն ժամանակակից որակ: Առաջին HDMI 1.0 ստանդարտով վիդեոկապը ստեղծվել է 2002թ. դեկտեմբերին, ապահովել է 1920:1080 dpi վիդեո թույլատվության պատկեր 165Hz հաճախականությամբ: HDMI ստանդարտները անընդհատ թարմացվում էն, բարձրացնելով վիդեոկապի չափսը եւ հաճախականությունը: HDMI 1.4 ստանդարտից սկսած սկսվել է 4K և 2K վիդեոի ապահովումը (3840×2160 @24/25/30Hz և 4096×2160 @24Hz), իսկ HDMI 2.1 2017թ. ստանդարտը որը նաև հայտնի է որպես 3-րդ կատեգորիայի HDMI կամ «Ultra High Speed" HDMI»: Մալուխը նախագծված է HDMI 2.1-ի 48 Գբիտ/վ թողունակությունն ապահովելու համար, որն ապահովում է 4K, 5K, 8K և 10K @120 Հց հաճախականությամբ պատկեր: Մալուխը հետընթաց համատեղելի է նախկին HDMI սարքերի հետ: Արտադրվում է 3 հիմնական տեսակի միակցիչներով (կոնեկտոր)՝ HDMI, miniHDMI, microHDMI: HDMI -ը ներառում է իր մեջ վիդեոփոխանցման բոլոր ժամանակակից տեխնոլոգիաները: Թույլ է տալիս վիդեոհոսքի հետ համակցել թվային աուդիոհոսքը եւ նույնիսկ ապահովում է երկկողմանի Ethernet հաղորդակցություն 100 Մբիթ/վրկ արագությամբ HDMI Ethernet Channel տեխնոլոգիայի շնորհիվ: HDMI Ethernet Channel տեխնոլոգիան համախմբում է վիդեո, աուդիո և տվյալների հոսքերը մեկ HDMI մալուխի մեջ, իսկ HEC ֆունկցիան հնարավորություն է տալիս IP-ի վրա հիմնված հավելվածները HDMI-ով և ապահովում է երկկողմանի Ethernet հաղորդակցություն 100 Մբիթ/վրկ արագությամբ: Ethernet ներդրման ֆիզիկական շերտը օգտագործում է հիբրիդ՝ միաժամանակ ուղարկելու և ստանալու 100BASE-TX տիպի թուլացած ազդանշաններ մեկ ոլորված զույգի միջոցով: |
Intel Celeron |
Intel
կորպորացիայի կողմից ստեղծված Pentium
բռենդի պրոցեսորների
թույլ տարբերակն է:
Արտադրվել են 266
Mhz-ից
մինչև 2800
Mhz
հաճախություններով, տարբեր
socket–ների
համար (socket478,
FC-PGA2,
PPGA, …),
տարբեր տեխ. պրոցեսներով
(250nm – 130nm),
շինայի արագությունները
(bus speed)
66-400
Mhz.:
Այս պրոցեսորները 32-բիթային են։ Ամենաարագագործ պրոցեսորներն
են՝ socket 478 - Intel Celeron 2,8 Ghz (400Mhz (bus), 128 Kb
Cache),
socket LGA775 -
Celeron
D365
3.6
Ghz (533Mhz
(bus), 256Kb Cache)
:
Ունեն ցածր արտադրողականություն: Արտադրությունից դուրս են մղվել 2006
թվականի
հունվարին
և 2007 թ. նոյեմբերին համապատասխանաբար:
|
Intel Celeron D |
Intel
կորպորացիայի կողմից ստեղծված Pentium
բռենդի պրոցեսորների չորրորդ սերնդի թույլ տարբերակն
է: Ունեն 775 հենք: Արտադրողականությունը գերազնցում է Celeron
բռենդի մնացած բոլոր պրոցեսսորներին:
Արտադրվել են 2,13 Ghz-ից մինչև 3.6 Ghz հաճախություններով, սկզբից socket
478-ի, հետո socket LGA775-ի համար, 90nm տեխ. պրոցեսներով, շինայի
արագությունը (bus speed) 533 Mhz.: Նշման թվերը՝ 310-ից 365։ Այս
պրոցեսորները 32-բիթային են։ Ամենաարագագործ պրոցեսորն է Intel Celeron
D 365, 3,6 Ghz, 533Mhz (bus), 512 Kb Cache, socket LGA775:
Արտադրությունից դուրս են եկել: Ներկայումս արտադրվում է նոր Celeron D պրոցեսոր Intel Core2Duo 65nm տեխնոլոգիայի հիման վրա, որոնք մրցում են իրենց արտադրողականությամբ նույնիսկ Pentium 4 սերնդի հետ: Նշվում են որպես Celeron 420, 430, 440 - 2.0GHz (800MHz (bus) 512Kb, socket LGA775): 2008թ. փետրվարի 23-ից արտադրվում է նաև երկբջիջ Celeron (Dual Core) E1200, E1300, E1400 - 2.0GHz (800MHz (bus) 2*256Kb, socket LGA775) մոդելները, որոնք ըստ տեստերի շատ քիչ են զիչում Intel Dual Core սերիայի պրոցեսորներին, զգալի գերազանցելով P4 պրոցեսորներին:
|
Intel Pentium 4 |
Intel
կորպորացիայի կողմից ստեղծված Pentium բռենդի պրոցեսորների
չորրորդ
սերունդը: Ունի տարբեր ենթասերունդներ: Արտադրվել են 1,3 Ghz-ից մինչև 3,8
Ghz հաճախություններով, LGA775, socket478 և socket423 socket–ների համար,
տարբեր տեխ. պրոցեսներով (180nm –
90nm), շինայի արագությունները (bus
speed) 400/533/800 Mhz.: Նշման թվերը՝ 505-ից 672։ Այս պրոցեսորները
արտադրվել են 32 բիթային տարբերակով
(վերջինները՝
64bit)։ Ամենաարագագործ պրոցեսորներից մեկն է
Intel Pentium 4 670 3,8 Ghz, 800Mhz (bus), 2 Mb Cache, socket LGA775:
Ներկա պահին արտադրությունից դուրս է հանվել ցածր արտադողականության
պատճառով: Արտադրվել են P4 պրոցեսորները երեք սերնդով՝ ա. Intel կորպորացիայի կողմից ստեղծված Pentium բռենդի Northwood սերիայի պրոցեսորները ունեն 478 ոտք: Հիմնական պարամետրերն են՝ 333MHz-ից 533MHz շինայի արագության, 512Kb L2 քեշ, 32 բիտ): Արտադրությունից դուրս են մղվել 2003 թվականին: բ. Intel կորպորացիայի կողմից ստեղծված Pentium բռենդի Prescott սերիայի պրոցեսորները ունեն 478 և LGA 775 ոտք: Հիմնական պարամետրերն են՝ 533MHz-ից 800MHz շինայի արագություն, 1024-2048Kb L2 քեշ, 32-64 բիտ, տեխ. պրոցեսը (90nm): 478 socket-ը արտադրությունից դուրս են մղվել 2006 թվականի հունվարին: Որոշ դեպքերում LGA 775s պրոցեսորները անվանվում են Pentium 5, չնայած, օֆիցիալ P5 պրոցեսոր չի արտադրվել: գ. Intel կորպորացիայի կողմից ստեղծված Pentium բռենդի Pentium D (Dual Core) պրոցեսորները երկբջիջ են, մեկ կրիստալի վրա տեղաբաշխված է երկու պրոցեսոր: Ունեն 775 հենք: Արտադրվել են 2,66 Ghz-ից մինչև 3,6 Ghz հաճախություններով, LGA775 socket–ի համար, 90nm և 65nm տեխ. պրոցեսներով, շինայի արագությունները (bus speed) 533/800 Mhz.: Նշման թվերը՝ 805-ից 960։ Այս պրոցեսորները 32 և 64 -բիթային են։ Ամենաարագագործ պրոցեսորն ն է Intel Pentium D 960 3,6 Ghz, 800Mhz (bus), 4 (2x2) Mb Cache, socket LGA775:
|
Intel Dual Core |
Intel
կորպորացիայի կողմից Centrino
տեխնոլոգիայի հիմքի վրա ստեղծված պրոցեսորների նոր սերունդ: Երկբջիջ են,
մեկ կրիստալի վրա տեղաբաշխված է երկու պրոցեսոր: Ունեն
775 հենք:
Արտադրվում են 1,6
Ghz-ից մինչև
2.6
Ghz հաճախություններով, LGA775 socket–ի համար, 65nm տեխ. պրոցեսներով,
շինայի արագությունները (bus speed) 800 Mhz.: Նշման թվերը՝ Å2140-ից
Å2220։ Այս պրոցեսորները 64-բիթային են։
L2 քեշը ընդամենը 1MB է (2*512Kb),
բայց L1 քեշը մեծ է՝ 128Kb
(2*64Kb):
Չնայած ցածր արագությունների
տեստերի
ժամանակ ցույց են տալիս բավականին բարձր
արդյունավետություն:
|
Intel Core 2 Duo |
Intel
կորպորացիայի կողմից Centrino
տեխնոլոգիայի հիմքի վրա ստեղծված պրոցեսորների նոր սերունդ: Երկբջիջ
կամ քառաբջիջ են,
մեկ կրիստալի վրա տեղաբաշխված է երկու
կամ չորս պրոցեսոր: Ունեն
775 հենք:
Արտադրվում են 1,8
Ghz-ից մինչև
3.3
Ghz հաճախություններով, LGA775 socket–ի համար, 65
և 45 nm տեխ. պրոցեսներով,
շինայի արագությունները (bus speed) 800/1066/1333/1600 Mhz.: Նշման թվերը՝ Å4300-ից
QX9770։ Այս պրոցեսորները 64-բիթային են։
Ներկա ժամանակ
ամենաարագագործ
պրոցեսորն ն է
ըստ
տեստերի
Intel Core 2
Quad
QX9770
3.2
Ghz,
1600Mhz (bus),
12
(4x2) Mb Cache,
45nm Yorkfield Quad Core Extreme CPU,
socket LGA775:
|
M.2 NVMe SSD![]() |
NVM Express® (NVMe®) Solid-State Drive:
Համակարգչի հիմնական հիշողության նորագույն կրիչների տեխնոլոգիա: NVM Express (NVMe) կամ Non-Volatile Memory Host Controller (NVMHCIS) ապահովում է համակարգչի Non-Volatile Memory Host Controller մուտք գործելու համար, որը սովորաբար կցվում է PCI Express մայրուղու (շինայի) միջոցով: Սկզբնական NVM-ը նշանակում է պինդ մարնային հիշողություն, որը հաճախ NAND ֆլեշ հիշողություն է, որը գալիս է մի քանի ֆիզիկական ձևի գործոններով, ներառյալ պինդ մարմնային կրիչներ (SSD), PCIe հավելյալ քարտեր և M.2 քարտեր, որոնք հաջորդում են mSATA քարտերին: NVM Express-ը, որպես տրամաբանական սարքի ինտերֆեյս, նախագծված է օգտագործելու համար պինդ մարմնային սարքերի միացումը և ներքին զուգակցումը համակարգչին:Նաեւ NVMe է նշվում համակարգչի (PCI-Express) մայրուղագծին միաևալու տեխնիկական համակցում: NVMe ստանդարտը թույլ է տալիս միանալ PCI-e 1x, PCI-e 2x եւ PCI-e 4x մայրուղիներին: Ապահովում է հասարակ SATA3.0 միացումից մինչեւ 15 եւ ավելի անգամ արագ տվյալների հոսք համակարգչի հիշողության՝ NVMe SSD եւ պրոցեսորի (CPU) միջեւ: |
Notebook |
Notebook:
Բառացի՝ նոթատետր, հայերենում՝ դյուրակիր համակարգիչ: Հնեցած անվանումը՝ Laptop (բառացի՝ ոտքերին դրվող) այժմ չի օգտագործվում, քանի որ արդիական Notebook-երը ցանկալի չէ, ջերմահեռացման խնդրի պատճառով, օգտագործել ոտքերին դրած: Համակագիչների այս դասին են պատկանում համեմատաբար փոքր, ձեռքով հեշտ տեղափախվող սարքերը, որոնք օժտված են մեծ մեքենաների բոլոր ֆունկցիոնալ հնարավորություններով: Բոլորը ունենում են ստեղնաշար, 12"-ից մինչև 24" էկրան, վէբ խցիկ, WiFi, աուդիո ելքեր, հիմնականում պարունակում են DVD դիսկակիր, USB մուտքեր, Card Reader, Bluetooth, VGA և HDMI ելքեր:
|
PD Power Delivery![]() |
Power Delivery - PD (USB C
pass-through charging): Այս տեխնոլոգիան թույլ է տալիս USB Type-C HUB ի Type-C PD support մուտքի միջոցով լիցքավորել այդ բաժանիչին Type-C լարով միացված եւ PD from Type-C ստանդարտով աշխատող ուզած համակարգիչ, թաբլեթ, հեռախոս եւ այլ: Ընդ որում հնարավոր է որոշ սահմանափակումներով շարունակել օգտագործել HUB ի մնացած ելքերը: Ստանդարտը ունի մինչեւ 100Wt թողունակություն: Հնարավոր է մինչև 95Wt USB-C լիցքավորում Type-C պորտի միջոցով՝ ձեր նոութբուքը միացված պահելու համար: 5W-ը վերապահված է ինտերֆեյսի այլ գործողությունների համար: Կարեւոր - Էկրանի հեռարձակելիս կամ ֆայլեր փոխանցելիս խնդրում ենք մի միացրեք կամ անջատեք PD լիցքավորիչը՝ պատկերների կամ տվյալների կորստից խուսափելու համար: |
PCI-Express |
Peripheral
Connect [Component] Interconnect - Express: Փոխարինում է նախորդ սերնդի PCI ինտերֆեյսը համակարգչում նոր սարքեր (պլատաներ) տեղադրելու համար։ Մայր պլատայի և սարքերի (պլատաների) մեջ ինֆորմացիայի փոխանակումը կատարվում է արագ, մինչև 16–գծանի PCI-Express մայրուղագծի միջոցով 250Mb վայրկյանում ամեն մի գծով, միաժամանակ երկու ուղղություններով: Ըստ գծերի քանակի տարբերում են PCIe x 1, PCIe x 2, PCIe x 4, PCIe x 8 և PCIe x 16։ Այսպիսով PCIe x 1-ի ինֆորմացիայի փոխանակման արագությունը 250Mb/s է ամեն ուղղությամբ, իսկ PCIe x 16-ինը ստացվում է 4Gb/s ամեն ուղղությամբ: PCIe x 16-ը ներկայումս օգտագործվում է հիմնականում վիդեոքարտերի տեղադրման համար, փոխարինելով AGPx8 նախորդ սլոտը։ Վերջերս արտադրության է դրվել PCI-E 2.0 տեխնոլոգիան, որը օգտագործելով նույն PCI-E սլոտը, կրկնակի գերազանցում է PCI-E ին, արագությունը հասցնելով մինչև 8GB/s (8 Գիգաբիտ վարկյանում)
|
Refurbish |
Բառացի՝
վերականգնված (վերանորոգված):
Համակարգչային տեռմինոլոգիայում օգտագործվում է որպես գործարանի կողմից
վերանորոգված և կրկնակի վաճառքի հանված ապրանք, հիմնականում օրիգինալ
երաշխիքային ժամկետը որոշ ժամանակ աշխատացրած նախկին գնորդի մոտ: Նման
ապրանքը գործարաններում համապատասխան պիտակավորվում է, օրինակ
officially refurbished
(repaired) պիտակով: Պիտակը փակցվում է կամ սարքերի վրա
(օրինակ
HDD-ների
դեպքում), կամ տուփերին (վիդեոքարտեր, նոուտբուքեր):
Նոուտբուքերի դեպքում
ապրանքը մատակարարվում է ոչ օրիգինալ անգույն տուփերով,
officially refurbished (repaired)
պիտակով: Բռենդի անունը այդ տուփերի վրա հիմնականում չի նշվում, լինում է և
վաճառում են սարքերը առանց այդ տուփերի, նորի տեղ: Այդ ապրանքը գործարանը
վաճառում է 30-50%
օրիգինալ գնից զեղչով,
սարքերին տալով սահմանափակ (ոչ պաշտոնական) երաշխիք, որը սպասարկվում է
միայն վաճառող կազմակերպության կողմից (ոչ պաշտոնական):
Refurbish
սարքերի
անխափան աշխատանքի ժամկետը, որպես կանոն, զգզլիորեն
նվազ է նոր սարքերի ժամկետից:
|
RIMM |
Համակարգչի
ստացիոնար օպերատիվ հիշողության երրորդ սերնդի չիփեր: Այս ստանդարտը
գործել է շատ կարճ ժամանակ: Արտադրությունից դուրս է եկած:
|
SD-Ram |
Synchronous
Dynamic
Random
Access
Memory:
Համակարգչի ստացիոնար օպերատիվ հիշողության երկրորդ սերնդի չիփեր: Մայր պլատայի հետ ինֆորմացիայի փոխանցման մաքսիմալ արագությունը հասնում է 133 MHz: 2000 թվականից արտադրությունից դուրս է եկած:
|
Socket |
Socket:
Պրոցեսորը (CPU) տեղադրելու տեղն է մայրպլատայի վրա: Տարբերվում է ոտքերի քանակով: Օրինակ, socket 478, socket 939, socket AM/AM2 և այլ: Պրոցեսորները համատեղելի են միայն նույնատիպ socket ունեցող մայրական պլատայի (motherboard) հետ։
|
SSD |
Solid-State Drive:
Հայերենում՝ «Պինդ Մարմնային Կուտակիչ»: Համակարգչի հիմնական հիշողության նորագույն կրիչներն են, գալիս են փոխարինելու սովորական կոշտ սկավառակներին (HDD): Կառուցված են NAND Flash տեխնոլոգիայի հիման վրա: Իրենցից նեկայացնում են գերարագ ֆլեշ չիփեր տարբեր ծավալի (սկսած 4Gb) և տարբեր արագությունների: Կախված արագությունից հավաքվում են տարբեր ինտերֆեյսներով. SATA2, SATA3, PCI-e 1x, PCI-e 4x եւ կրիչների տարբեր տեսքի՝ 2.5" SATA 3.0, mSATA եւ PCI-x M.2 NVMe:
|
Հասցե՝
ք.
Երևան, Թումանյան փ. 8 - 2
հարկ (Միջազգային Բիզնես Կենտրոն ) |
Էլեկտրոնային փոստ՝ info@hardware.am |
Հեռախոս՝
(+374) 010
521488, 060 521488, 093 334292 |
Աշխատանքային
օրեր՝ Երկ. Երք. Չրք. Հնգ. Ուրբ. Շբթ. |
Հանգստյան օրեր՝
Կիրակի և Պետական Հանգստյան Օրեր |
Աշխատանքային ժամեր՝ 11:00 - 19:00 (Շաբաթ 11:00 - 17:00) |
վերև |