Կոմպյուտերներ և սարքերComputers & accsessories Թարմացված է 14.11.12
Hi-Tech News          Բարձր Տեխնոլոգիաների Նորություններ

Համակարգիչներ  Computers

Թաբլետ Tablet

Գրադարան  Library

Սարքավորումներ  Hardware

Նոուտբուքեր  Notebooks

CPU Mother board HDD RAM Flash &MP3 VGA Monitor Disc Drives Audio Photo Video Printer Cartridge Scanner Copier FAX Modem Network UPS
Power
Case Joystick
Digitizer
Keyboard
Mouse
Cables, Adaptors Notebook
 
14.11.2012 MSI -ը առաջինն է աշխարհում լիարժեք իրացրեր նոր Thunderbolt Technology ստանդարտը, որը թույլ է տալիս մինչև 100Wt-ի հզորություն ապահովել մայրպլատայի USB մուտքից: Դրա շնորհիվ արդեն ստեղծվում են շատ արագ կոշտ սկավառակներ, բացվում է լայն հնարավորություն տարբեր տեսակ հարակից սարքերի հետ աշխատելու արագությունը բազմապատկել: Thunderbolt ապահովում է USB 3.0 նոր տեխնոլոգիայի համեմատ կրկնակի հզորություն:
Մենք ստացել ենք այդ մայրպլատաների առաջին խմբաքանակը՝
MSI Z77A-GD80 - ը:
 
 

25.10.2011 Թայլանդում վերջին 50 տարվա մեջ տեղի ունեցող խոշորագույն ջրհեղեղի պատճառով ջրասույզ են եղել երկրի 7 բարձր տեխնոլոգիաների տեխնոպարկերից 6-ը: Թայլանդը հանդիսանում է բարձր տեխնոլոգիաներ պարունակող սարքեր արտադրման համաշխարհային կենտոն: Այստեղ են կենտրոնացած կոշտ սկավառակների (HDD) և դրանց մասերի արտադրման համաշխարհային հզորությունների 60%, սմարտֆոննետի համար արտադրվող ճկուն պլատաների արտադրման 10%, Sony & Nikon ընկերություններին պատկանող թվային խցիկների որոշ մոդելների արտադրման 60-80%-ը:
 Քանի որ կոշտ սկավառակների արտադրությունը պահանջում է մաքրության մեծ աստիճան, դժվար է ասել թե HDD արտադրող տուժած ընկերությունները, մասնավորապես WD, Seagate, Samsung, Toshiba, Hitachi, Fujitsu, երբ կկարողանան վերականգնել իրենց արտադրողական հզորությունները: Ջրասույզ են և արտադրական տարածքները, և պահեստները:
 Համաշխարհային շուկաներում տեղի է ունեցել կոշտ սկավառակների գների 50-ից 100% աճ:
 Ցավոք, Թայլանդում ջրհեղեղը նաև մարդկային կյանքեր է խլել:

Լուսանկարը՝ www.tannetwork.tv

 
12.10.2011 MSI -ը առաջինն է աշխարհում լիարժեք նվաճում նոր PCI-e 16x 3.0 ստանդարտը, որը թույլ է տալիս մինչև 2 անգամ ավելացնել վիդեոքարտերի մայրպլատայի հետ աշխատելու արագությունը, ապահովելով կատարյալ նոր որակի հզորություն:
Մենք ստացել ենք այդ մայրպլատաների առաջին խմբաքանակը՝
MSI Z68A-GD65 - ը: MSI-ի տոպ՝ Z68A-GD80 մոդելը կստանանք այս տարվա մեջ (կարող եք կարդալ ռելիզը Toms Hardware սայտում):

Asus -ը և Gigabyte -ը դեռևս չունեն համարժեք պատասխան:
Առայժմ թե AMD-ն, թե NVIDIA-ն դեռ չեն հայտարարել նոր ստանդարտի վիդեոքարտերի դուդս գալու ժամկետների մասին:
 
 
16.02.2011 Intel կորպորացիան պաշտոնապես հայտարարել է իր նոր Sandy Bridge 1155 socket-ի պրոցեսորների P67 և H67 չիփսեթներում պրոբլեմի մասին: P67 & H67 չիփսեթում ինտեգրված SATA2 կոնտրոլերը, որը ղեկավարում էր 6 SATA պորտերից 4-ը, կազմակերպելով նաև RAID ֆունկցիան, սխալ է նախագծվել, ինչի պատճառով այդ պորտերին միացված SATA կոշտ սկավարակները և դիսկակիրները 3 տարվա ընթացքում 5-15% հավանականությամբ կարող են աշխատանքային խնդիրներ ունենան: 2 SATA 3 պորտը այս պրոբլեմին ենթարկված չէն: Intel-ը հայտարարել է իր հին չիփերի և արտադրված մայր պլատաների ամբողջական ետ կանչման և նոր, ուղղված, չիփսեթով օժտված մայրպլատաներով փոխանակման մասին: Բոլոր խոշորագույն արտադրողները հետևել էն Intel-ին:

Intel-ը խոստացել է, որ մինչև ապրիլ հիմնականում կլուծի արտադրանքի փոխանակման խնդիրները:
 

 
27.03.2010 NVIDIA presented 2 new hi-end video card:  Ge-Force GTX 480 & GTX 470
 NVIDIA-ն վերջապես (6ամսվա սպասումից հետո) ներկայացրեց իր 2 նոր վիդեոքարտերը GPU GF100 Fermi (40nm 448bit) չիփի հիմքի վրա՝
Ge-Force GTX 480 1,536 Gb և GTX 470 1.28 Gb


Երկու վիդեոքարտն էլ պատկանում են hi-end դասսին, լինելով համապատասխանաբար ATI HD 5870 -ի և HD 5850 մրցակից: GTX 480 և GTX 470 համապատասխանաբար գերազանցում են ATI -ի մոդելներին խաղային տեստերում, բայց զգալի զիճում են գնի և էներգախնայողության (ջերմարտադրության) տեսակետից: Գինը Հայաստանում սպասվում է մոտ 650$ և 470$ - ին համարժեք: NVIDIA -ն առաջին խմբաքանակը կսկսի մատակարարել ապրիլի կեսերից: Մանրամասն տեստերը շուտով:

 

07.01.2010  Intel the present 17 new processors i5 & i3 Clarkdale series with integrated GPU & 3 new chipset
Այսօր Intel կորպորացիան նէրկայացնելու է 17 նոր i5 & i3 Clarkdale պրոցեսորներ և 3 նոր չիփսեթ
մասսայական և կորպորատիվ շուկայի համար:

Նոր պրոցեսորների մեծամասնությունը լինելու են նոուտբուքերի շուկայի համար: Դա հասկանալի է, քանի որ նոուտբուքեր արտադրողները միշտ կարիք ունեն բազմակողմանի լուծումների, ապահովելու համար հնարավորին ճկունություն գին / արտադրողականություն / հոսանքատարություն դաշտի մեջ:

Անդրադառնանք 6 այն նոր պրոցեսորներին, որն Intel-ը առաջարկում է desktop համակարգիչների համար:
Բոլոր պրոցեսորները կառուցված են
Clarkdale 32nm տեխնոլոգիայով պլատֆորմի վրա, բոլորն ել երկբջիջ են (Dual Core), ունեն 4Mb L3 քեշ (cache), բոլորն ել ապահովում են Hyper-Threading տեխնոլոգիայի աշխատանքը (ինչը շատ գովելի է, քանի որ նույնիսկ ցածր մոդելի պրոցեսորները կաշխատեն 4 հոսքանի ռեժիմով) և ունեն ինտեգրված GPU (վիդեոպրոցեսոր), որը կառուցված է 45nm տեխնոլոգիայով նույն կրիստալի վրա: Պրոցեսորների մեջ հիմնական տարբերությունը Intel-ի տարբեր տեխնոլոգիաների կիրառման մեջ է: Նայենք հետևյալ համեմատական աղյուսյակը՝

  Core i3 530 Core i3 540 Core i5 650 Core i5 660 Core i5 661 Core i5 670
 Պրոցեսորի (CPU) բջիջի տեխնոլոգիան, nm 32
Վիդեոպրոցեսորի (GPU) բջիջի տեխնոլոգիան, nm 45
Պրոցեսորի (CPU) բջիջների քանակը/ հոսքերի քանակը. 2/4
L3 քեշ հիշողություն, Mb 4
CPU նոմինալ հաճախականությունը, GHz 2.93 3.06 3.2 3.33 3.33 3.46
CPU մաքսիմալ հաճախականությունը Turbo Boost ռեժիմում, GHz N/A N/A 3.46 3.6 3.6 3.73
GPU հաճախականությունը, MHz 733 733 733 733 900 733
Hyper-Threading +
Հիշողության տեսակը, հաճախականությունը և մաքսիմալ չափը Dual Channel DDR-3, 1333MHz up to 8Gb
Intel vPro տեխնոլոգիա - - + + - +
Intel VT-x (virtualization) տեխնոլոգիա +
Intel VT-d (virtualization) տեխնոլոգիա - - + + - +
Intel TXT տեխնոլոգիա - - + + - +
AES-NI հրահանգների տեխնոլոգիա - - +
TDP (Հոսանքատարություն), Wt 73 87 73
Խորհուրդ տրվող գինը ԱՄՆ-ում, $. 113 133 176 196 196 284

Ինչպես տեսնում եք Intel-ը առաջինը անցավ 32nm տեխնոլոգիային CPU բջիջում (Clarkdale): Ինչպես և Lynnfield (i5-700 և i7-800) պրոցեսորների պարագայում Clarkdale պրոցեսորները իրենց բջիջի մեջ ինտեգրել են DDR3 1333MHz հիշողության և PCI-E x16 վիդեոքարտերի շինայի կոնտրոլյորները:
Նորությունը կայանում է ինտեգրված վիդեոպրոցեսորի մեջ (
GPU), որը կատարված է 45nm տեխնոլոգիայով: Այսինքն Intel-ն մի բյուրեղի վրա տեղադրել է թե լոգիկական պրոցեսոր CPU, թե գրաֆիկ GPU, որը ինչպես և տրադիցիոն չիփսեթի մեջ ինտեգրված onboard վիդեոքարտերի նման չունենալով առանձին հիշողություն (G-RAM), օգտվում է մայրպլատայի վրա տեղադրված համակարգչի հիմնական հիշողությունից:  GPU-ն աշխատում է ժամանակակից HD ստանդարտով, կարող է ապահովել մինչև 2560x1600 պատկերի չափ, ունի միաժամանակ 2 մոնիտորի հետ աշխատելու հնարավորություն, ապահովում է մինչև 1,7 Gb գրաֆիկական հիշողության  ծավալ, որը առանձնացվում է օպերատիվ հիշողությունից :
Տարբերությունների մասին՝ 1.  i3 պրոցեսորները չունեն Turbo Boost ռեժիմ, ենթակա չեն արագացման (overclock):
2.
i3 պրոցեսորները, ինպես և i5 661 պրոցեսորը, չունեն Intel-ի որոշ տեխնոլոգիաների ապահովում: Նշենք, որ այդ տեխնոլոգիաներից մեծամասնությունը կիրառելի են հիմնականում կորպոռատիվ սեկտորում և տան պայմաններում քիչ իմաստալի են: Մանրամասնենք՝
Intel vPro - համակարգածրագրային համալիր է ուղղված համակարգչի հառակառավարման, տեխնիկական սպսարկման և մոնիտորինգին անկախ օպերացիոն համակարգի վիճակից:
Intel VT-x - թույլէ տալիս մի օպերացիոն համակագի մեջ վիրտուալ բացել մի ուրիշ OS.
Intel VT-d - խորացնում է վիրտուալիզացիան, ավելացնելով նոր սարքերի ապահովումը:
Intel TXT (Trusted Execution Technology) - ուղղված է վիրտուալ դաշտում գտնվող ինֆորմացիայի պաշտպանության:
AES-NI
(Advanced Encryption Standard New Instructions) - 6 նոր SIMD ինստրուկցիաների հավաքածու, որոնք արագացնում են ինֆորմացիայի կոդավորման / դեկոդավորման ընթացքը:
Նոր պրոցեսորների ինտեգրված վիդեոքարտի շինան աշխատեցնելու համար ստեղծվել են 3նոր չիփսեթ՝
H55, H57 և Q57: Q57 չիթսեփը ուղղված է առաջին հերթին կորպորատիվ սեկտորին, H57 և H55 չիթսեփերը ուղղված են մասսայական շուկային: Ի տարբերություն P55H սերիան չի տալիս 2 դիսկրետ վիդեոքարտ տեղադրելու հնարավորություն:

Ուսումնասիրենք H55 չիփսեթը, նշելով, որ H57-ը առանձնապես չի գերազանցում H55-ին:

Ուսումնասիրելով Intel H55-ի բլոկ-սխեման արձանագրում ենք, որ P55 չիփսեթի համեմատ ավելացել է միայն նոր պրոցեսորների ինտեգրված վիդեոքարտը սպասարկող Intel FDI (Flexible Display Interface) շինան և բոլոր ժամանակակից ստանդարտները սպասարկող (VGA, DVI, HDMI, Display port) գրաֆիկական պորտերի կոնտրոլյորը:
Ավարտին ասենք, որ նոր
Intel GMA HD ինտեգրված վիդեոքարտերը թեստերի ընթացքում նույնիսկ մի փոքր գերազանցում են ներկայիս onboard վիդեոքարտերի առաջատարներից մեկին՝ AMD ATI HD 4200-ին: Իհարկե դրանով չի լինի ծանր խաղեր խախղալ, բայց հետագայում կա հնարավորություն տեղադրել դիսկրետ վիդեոքսրտ: Իսկ նոր պրոցեսորները թեստերի արդյունքում հիմնականում գերազանցում են ժամանակակից Intel Core2Duo և Core2 Quad պրոցեսորներին:
Այսպիսով մենք ներկա ենք
Intel-ի կողմից ստեղծված, նորագույն բոլոր տեխնոլոգիաները ներառած, բավականին մատչելի և միևնույն ժամանակ հզոր պրոցեսորների շարքի ծնունդի, որը գալիս է փոխարինելու Intel Core2Duo և Core2 Quad պրոցեսորներին:

 

30.12.2009  No 1 AMD ATI partner in the world, Sapphire Technologies presented  new Video card: Sapphire HD 4860


Նշված վիդեոքարտը դասվում է միջին գնային դասին: Ունի 256բիտ շինայի թողունակություն, աշխատում է 700MHz արագությամբ RV770 55 nm գրաֆիկական պրոցեսոր և GDDR5 ստանդարտի 3000MHz (4*750MHz) արագությամբ գրաֆիկական հիշողություն 512 կամ 1024 Mb չափով: Տեստերը ցույց են տալիս բավականին բարձր արձյունավետություն, մոտ 5-10% գերազնգում է իր նախորդին, հանրահայտ HD 4850 -ին, լինելով նույն գնային սանդղակում: Overclocking ռեժիմում HD 4860 -ը չափազանց մոտենում է նույնիսկ ստանդարտ HD 4870 -ին, մնալով զարմանալիորեն սառը (մաքսիմալ ջերմաստիճանը չի գերազանցում 70C): Ադապտացված է Windows 7-ի պահանջներին:
Այս քարտը սպասում ենք հունվարի վերջում:

 

18.11.2009  No 1 AMD ATI partner in the world, Sapphire Technologies presented  most strongly and fast Video card in the world:
Sapphire
HD 5970 OC

Այսօր Sapphire Technologies ներկայացրեց Sapphire HD 5970 OC վիդեոքարտը, որը հանդիսանում է լավագույն քարտը այս պահին աշխարհում: Քարտը բաղկացած է 2 GPU (վիդեո պրոցեսոր) -ից 40nm տեխնոլոգիայով 735 MHz արագությամբ, ունի 2Gb հիշողություն GDDR5 ստանդարտի 4050 MHz արագությամբ (4*1010 Mhz), միկրոպրոցեսորների քանակը հասնում է ֆանտաստիկ թվի՝ 4,3 բիլիոն հատ, ընթացքային պրոցեսորների քանակը հավասար է 3200-ի: Վիդեոքարտը թույլ է տալիս միացնել մինչև 3 մոնիտոր, օգտագործելով 2DVI (HDMI) պորտերը և նոր ստանդարտի դիսպլեյ պորտը (DP) 3-րդ մոնիտորի համար:

Վիդեոքարտերը աշխատում է նորագույն և հեղափոխական DirectX 11- ով: Կա նաև նոր 5-րդ շեյդերը: Այդ ամենը բերում է անհավանական փոփոխությունների 3D գրաֆիկայի մեջ: 3D գրաֆիկան DirectX11- ի շնորհիվ վերափոխվում է կետային վերարտադրումից գծայինի (վեկտորա-ծավալային):

Այժմ արդեն կան մոտ 20 խաղ, որոնք ներառնում են DirectX 11-ը: Windows 7-ը 2010-ի հունվարից նույնպես կներառի ամբողջական DirectX 11-ը:  Sapphire HD 5970 OC վիդեոքարտը հնարավոր է ձեռք բերել մեր մոտ նախնական պատվերով:

 

30.10.2008    VIA Technologies Company presented new Mini-ITX motherboard (17x17sm) VIA VB8001 with integrated VIA-Nano CPU 1.6GHz, included 2DDR2 slot (max 4Gb DDR2 800MHz), LAN adaptor (Gbt 10/100/1000), 2 or 4 SATA slot, USB 2.0, IDE slot,  1394(optional), 1PCI-E 16x slot. Chip configuration: VIA CN896 + VT8237S with integrated VIA Chrome9 VGA adaptor (DirectX 9.0) & audio codec VT1708A (VIA Vinyl 5.1). Lowest power consumed up 23.6Wt to 53.3Wt maximum.
 

  

 

Հասցե՝ ք. Երևան, Թումանյան փ. 8 - 2 հարկ
(Միջազգային Բիզնես Կենտրոն )
Էլեկտրոնային փոստ՝
info@hardware.am
Հեռախոս՝ (37410) 52.14.88
060.52.14.88 093.33.42.92
Աշխատանքային օրեր՝
Երկ. Երք. Չրք. Հնգ. Ուրբ. Շբթ.
Հանգստյան օրեր՝ Կիրակի և
Պետական Հանգստյան Օրեր
Աշխատանքային ժամեր՝
11:00 - 19:00 (Շաբաթ 11:00 - 17:00)
 

ետ

առաջ   վերև